ՄԵՀԵՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ, գործել են հեթանոսական Հայաստանում, գտնվել են տաճարներում՝ մեհյաններում կամ կից շինություններում։ Քրիստոնեությունից առաջ Հայաստանում եղել  են երկու տիպի գրադարաններ՝ թագավորական (պահվել են արքունական դիվանի փաստաթղթերը) և տաճարային կամ մեհենական (կրոնական, պատմական և այլ կարգի գրականություն)։ Հայ մատենագիրների, հատկապես Մովսես Խորենացու վկայություններից հետևում է, որ Հայաստանի մեհենական գրադարանները  մեծաքանակ գրականություն են ունեցել։ Լեզվի մասին տեղեկություններ չկան։ Չի բացառվում, որ հունարեն, պահլավերեն, արամեերեն գրքերի հետ եղել են նաև մեհենագրով հայերեն շարադրված նյութեր։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981։

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am