ՄԵՂՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, բացվել է 1933-ին, Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսի բեմադրությամբ (ռեժ. Ց. Նիկողոսյան)։ Թատերախմբում էին Գ. Ասլանյանը, Է.  Բարխուդարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը, Կ. Սեկոյանը, Ա.Խոնդյանը, Խ. Ասլանյանը, Գ. Ռաֆայելյանը, Ա Վաչյանը, Կ.  Զաքարյանը, Վ. Գալստյանը, Բ.Դանիելյանը։ Պիեսներ են բեմադրել Ց. Նիկողոսյանը, Զ.  Ղամբարյանը, Ա Բաբայանը, Հ. Հովսեփյանը և ուրիշներ։ Լավագույններից են՝ Յանովսկու «Ցասում», Վաղարշյանի «Օղակում», Շկվարկինի «Ուրիշի երեխան» ևն։ Թատրոնը գոյատևել է մինչև 1935-ը, վերաբացվել 1945-ին և գործել մինչև 1948-ը։ Ռեժիսոր Հ.  Մանվելյանի բեմադրությամբ ներկայացվել են Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի», «Արտիստը», Սունդուկյանի «Պեպո» և այլ գործեր, որոնց մասնակցել են դերասան-դերասանուհիներ Ա. Ասլանյանը Ա. Դավթյանը, Հ. Գևորգյանը, Մ. Ղազարյանը, Ն. Հովակիմյանը, Ժ. Մանուկյանը Կ. Ավետիսյան-Մանվելյանը, Ծ. Ստեփանյանը, նկարիչներ Ա. Հովհաննիսյանը, Ա. Կարապետյանը և ուր: 1964-ից գործում է ժողովրդական թատրոն։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am