ՄԱՎԻՍԱԿԱԼՅԱՆ (Մելիք-Մավիսակալյան) Մելիք Բաբկենի (ծ. 23.9.1937, Երևաև), դիրի¬ժոր, կոմպոզիտոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982): Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ջութակի (1961) և ստեղծագործական (1967) բաժինները: 1970-72-ին՝ ՀԿՄ պատասխանատու քարտուղար: 1972-86-ին՝ ՀՀ հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր, 1985- 2005-ին՝ Երևաևի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոցի դասատու, 1991-97-ին՝ Թ. Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար:

Գրել է 4 կանտատ, օրատորիա, «Ռեքվիեմ»՝ Մեծ Եղեռնի գոհերի հիշատակին, կոնցերտներ՝ շեփորի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի համար, լարային կվարտետներ, սոնատներ, խմբերգեր, մանկական և էստրադային երգեր, կինոերաժշտություն («Ախթամար», 1969, «Բաղդասարը բաժանվում է կնոջից», 1976, Ա. Բաբաջանյանի  հետ, երկուսն էլ՝ գեղ. ֆիլմ, Հայֆիլմ):

Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների (1969, 1971, Մոսկվա) դափնեկիր:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am