ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ձեռագիր ու տպագիր մատյանների (գրքեր) պահպանումն ու հասարակական օգտագործումը կազմակերպող հիմնարկություն (գրադարան)։ Միջնադարյան Հայաստանում գրադարանները կոչվել են գրատուն, գրանոց, արկեդք գրոց, գանձատուն, նշխարանոց, դիվան, ջամբռ, նաև՝ Մատենադարան։ Եղել են հիմնականում վանքերում, հաճախ հատուկ շինություններում, ասպատակություններից ապահով լինելու նպատակով՝ երբեմն տեղավորվել են քարանձավներում։ Մատենադարանում պահվել, գրվել ու ընդօրինակվել են ձեռագրեր։ Միջնադարում մատենադարաններ են եղել Էջմիածնում, Հաղպատում, Սանահինում, Սաղմոսավանքում, Տաթևում, Գեղարդում, Կեչառիսում, Գլաձորում, Բաղեշում, Գոշավանքում, Սիսում, Հռոմկլայում, Դրազարկում, Բարձրբերդում, Ականց անապատում (Ակներ) և այլուր։ Հայտնի են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանները։ Խոշորագույնը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանն է։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am