ՄԱՍԻԿՅԱՆ Պարույր Զաքարիայի (1914, Ադանա - 5.9.1989, Կահիրե), գրող, երաժիշտ: Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, այնուհետև՝ Փարիզի և Բրյուսելի համալսարաններում: 1936-ին հաստատվելով Կահիրեում՝ աշխատել է որպես փաստաբան: Աշխատակցել է եգիպտահայ մամուլին («Հուսաբեր», «Արև», «Ջահակիր»), ինչպես նաև Բեյրութի «Սփյուռք» պարբերականին: Հրատարակել է պատմվածքների ու կատակերգությունների («Մեր կեանքը», 1946, «Կոտրած խաչեր», 1959, «Տեղատարափ», 1962) ժողովածուներ: «Խաչը», «Թոռնիկս», «Միլիոնը», «Աղջիկտես» կատակերգությունները ներկայացվել են սփյուռքի բեմերում: Մասիկյանը գրել է ևաև «էրզրումի կլոր պարը» օպերետը, որը բեմադրվել է Կահիրեում, Նյու Յորքում և այլուր:


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  51:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am