ՄԱՇԻՆՅԱՆ Ադամ Ղազարի [ծ. 11.12.1922, գ. Շնող (ՀՀ Լոռու մարզ)], նկարիչ, Ադամ Մաշինյան - Գուրզուֆի ձկնորսները: Հայաստանի ազգային պատկերասրահ:գրաֆիկ: Ավարտել է ԵԳԹԻ (1957): 1961-82-ին դասավանդել է ՀՊՄԻ-ում: Ստեղծել է գրաֆիկ. («Աբովյանը երեխաների հետ», ԵԳԹԻ մրցույթի 2-րղ մրց.՝ 1957, «Շաբաթօրյակ», 1973, «Շահումյանի հանդիպումը Լենինի հետ», 1976, «Ծերունու դիմանկարը», 1985, ևն), երփնագիր («Ստ. Շահումյանի վերջին գիշերը», 1958, «Իսրայել Օրի», 1967, «Ղրիմ՝ Շալյապինի ժայռերը», 1996, «Ալեկոծում», 2004, ևն) գործեր: Նկարազարդել է Հ. Թումանյանի «Գիքորը» (1954) գիրքը:

Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1957): Գործերից պահվում են ՀՊՊԹ-ում, Կրասնոյարսկի գեղարվեստի թանգարանում և այլուր:


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  49-50:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am