ՄԱՍՉՅԱՆ Անահիտ Հակոբի [9(22) 11.1900, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 3.1.1989, Երևան], դերասանուհի: Ա.Կ. Գուլակյանի կինը: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950): Սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկ, ստուդիայում (1919-25): 1928-29-ին՝ Լենինականի դրամատիկական, 1930- 1945-ին՝ ԵՊՀԹ, 1945-58-ին՝ Սունդուկյանի անվ. թատրոնների դերասանուհի: Դերերից են՝ Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոևյանի), Էփեմիա (Սունդուկյանի «Պեպո»), Նատո («Գիքոր», ըստ Թումանյանի), Մարիա Ալեքսանդրովնա (Ի. Պոպովի «Ընտանիք»): Նկարահանվել է «Սարոյան եղբայրներ» կինոնկարում (1968, Հայֆիլմ):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  51:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am