ՄԱՐՈՒԹՅԱՆ Մանվել Մարտիրոսի (1.1.1901, Վան - 19.10.1986, Լոս Անջելես), դերասան, ռեժիսոր, դրամատուրգ: Թատերական կրթություն ստացել է Վ. Ե. Միրզոյանի (Երևան) և Վիեննայի դրամատիկական ստուդիաներում: Բեմելը՝ 1917-ին, Երևանում: 1921-ից գործել է Իրանում, ապա՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ամերիկայի մի շարք երկրներում: Դերերից են՝ Բարխուդար, Էլիզբարով (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Պեպո, Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո») ևն: Հեղինակ է պիեսների, նաև «Երբ իջնում է վարագոյրը» (հ. 1,2, 1969, 1971), «Ի՞նչ է պատահում բեմի վրայ, բեմի ետև և բեմից դուրս» (1986) գրքերի: Եղել է Թեհրանի հայ ակումբի միության վարիչ, իրանահայ գրողների միության նախագահ:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am