ՄԱՐՈՒԽՅԱՆ Ռուբեն Արամի (ծ. 15.11.1934, Երևան), ռեժիսոր, գրող: Ավարտել է ԵԳԹԻ (1960), Մոսկվայի կենտր. տիկնիկային թատրոնի ռեժիսոր բարձրագույն դասընթացները (1973): 1961-66-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի, 1966-68-ին՝ԵԴԹ, 1968-72-ին՝ «Երևան» կինոստուդիայի, 1973-88-ին՝ ԵՏԹ ռեժիսոր, 1988- 1996-ին՝ գեղարվեստական ղեկավար և տնօրեն: 1972-ից՝ ԵԹԿՊԻ դասախոս (1996-ից՝ նախապատրաստական բաժնի վարիչ, 2006-ից՝ պրոֆ.):

Բեմադրություններից են՝ Կ. Գոցցիի «Երեք նարինջ» (1971) «Ոսկե քաղաք» (ըստ Թումանյանի), «Եղեգնուհի» (ըստ Աղայանի, երկուսն էլ՝ 1982, երեքն էլ՝ ԵՏԹ) ևն: Մարուխյանի բազմաթիվ պիեսներ («Իսկական ընկերը», «Եղեգնի կանչը», «Խոսող ձուկը» ևն) բեմադրվել են ՀՀ և արտերկրի թատրոններում: Նկարահանել է «Կոմիտասի ձայնը» (1969) ֆիլմը: Հեղինակ է «Ինչպես են ծաղկել ծառերը» (1967), «Բացվող վարագույրներ» (1983), «Չիկարելիի արկածները» (1988, ՀԳՄ և ՀԼԿԵՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրց.), «Անդարձություն» (1989, նաև՝ ռուս., ֆրանս., իտալ., գերմ.), «Մուկիկը» (2000, գրողների ՊԷՆ միջազգ. ընկերակցության 2-րդ մրց.) և այլ գրքերի:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Կանաչ գանգ. Ե., 1977: 

Մի տխրիր, հայրիկ. Ե., 1986:

Դար ցտեսություն, բարև, Ե.. 2001:

Հեքիաթ ների տոնավաճառ, Ե.. 2003: 

Տողեր, Ե., 2003: 

Ձրույցներ թատրոնի մասին, Ե., 2006:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am