ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Տիգրան Արմանի (ծ. 2.6.1970, Երևան), երգիչ (բաս): Հ.Ա. Մարտիրոսյանի եղբայրը: Ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվ. երաժշտական ակադեմիան (1995): Ուսման տարիներին՝ Մոսկվայի Նոր օպերա, 1995-ից՝ Մեծ թատրոնների մեներգիչ: Դերերգերից են՝ Ռամֆիս (Վերդիի «Աիդա»), Ռենե թագավոր (Չայկովսկու «Իոլանտա»), Ռայմոնդո (Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր»), Պիմեն (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Իշխան Գալիցկի (Բորոդինի «Իշխան Իգոր») ևն: Հյուրախաղերով հանդես է եկել Միլանի Լա Սկալա, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Հյուսթոնի Մեծ օպերա, Լոնդոնի Քովենտ Գարդեն և այլ թատրոններում:

Ռուսական երաժշտության (Մոսկվա, 1993, 1-ին մրց.), Չայկովսկու անվ. 10-րդ (Մոսկվա, 1994, դիպլոմ և Հատուկ մրցանակ), Բորիս Խրիստոֆի (Սոֆիա, 1996, 2-րդ մրց), Մարիան Անդերսոևի (Մերիլենդ, 1999, 2-րդ մրց.), օպերային 2-րդ (Շիզուոկա, 1999, 2-րդ մրց.), Պլաչիդո Դոմինգոյի «Օպերալիա» (Լոս Անջելես, 2000, եզրափակիչի մասնակից) և այլ միջազգային մրցույթների դափնեկիր:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am