ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մարուսյա Սահակի (29.11. 1924, Երևան - 17.1.2003, Երևան), դերասանուհի: ՀՀ ժողովրդական արտիստ (1967): Մ.Ս. Մարտիրոսյանի քույրը: 1944-53-ին՝ Հայաստանի տարբեր թատրոնների, 1953-70-ին՝ Լենինականի, 1971-80-ին՝ Երևանի դրամատիկ, թատրոնների դերասանուհի: Լավագույն դերերից են՝ Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Ջեսսի (Սիմոնովի «Ռուսական հարց»), Մեդեա (Եվրիպիդեսի «Մեդեա»), Եղիսաբեթ թագուհի (Շեքսպիրի «Ռիչարդ III»), Վալյա (Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»):


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am