ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայկ Արմանի (ծ. 18.4.1972, Երևան), երգիչ (բաս): Տ.Ա. Մարտիրոսյանի եղբայրը: Ավարտել է ԵՊԻ (1993), Մոսկվայի Գնեսինների անվ. Երաժշտական ակադեմիան (1996): 1994- 1996-ին՝ Մոսկվայի Նոր օպերա, 1996-ից՝ Սեծ թատրոնների մեներգիչ: Հանդես է գալիս Վերդիի «Տրուբադուր», «Սիմոն Բոկանեգրա», «Մակբեթ», Պուչչինիի «Նորմա», «Տուրանդուտ», Դոնիցեատիի «Մարիա Ստյուարտ», Չայկովսկու «Իոլանտա», «Եվգենի Օնեգին», Մուսորգսկու «Բորիս Գոդունով», «Խովանշչինա», Բորոդինի «Իշխան Իգոր», Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշը», Չուխաճյանի «Արշակ Բ» և այլ օպերաների գլխավոր  դերերգերով: Հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում:

Իսպանիայի (Բարսելոն, 1995, 2-րդ և Հատուկ մրցանակներ), Ելենա Օբրազցովայի (1-ին մրց.), Վալերի Գերգիևի (Հատուկ մրց., Ս. Պետերբուրգ, երկուսն Էլ՝ 2000), Սոնյա թագուհու անվ. (Օսլո, 2000, 3-րդ մրց.) միջազգային մրցույթների դափնեկիր:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am