ՄԱՐՏԻՐՈԱՅԱՆ Դերենիկ Արամայիսի (ծ. 3.2.1943, էջմիածին), դերասան, ռեժիսոր: ՀՀ վաստակավոր արտիստ (2006): Ավարտել է ՀՊՄԻ (1973): 1958-68-ին՝ էջմիածնի ժողովրդական թատրոնի, 1969-ից՝ ԵՏԹ դերասան-տիկնիկավար, ռեժիսոր: 1997-ից դասավանդում է ԵԹԿՊԻ-ում: Դերերից են՝ Տատասկ (Գ. Տեր-Գրիգորյանի «Մեռնող Ֆլորան»), Շուն («Շունն ու կատուն», ըստ Հ. Թումանյանի), Տարտալիա (Կ. Գոցցիի «Երեք նարինջ»), Զաբոլզյան (Ա. Այվազյանի «Դիպլիպիտո»), Դուքս (Շեքսպիրի «Սխալների կատակերգություն»), բեմադրություններից՝ Մարտիրոսյանի «Հեքիաթ Ձմեռ պապի, եղևնու և կախարդ Բլբլանի մասին» (1990). Ռ. Մարուխյանի «Կախարդական ճրագի գաղտնիքը» (1992), «Բարի հրաշագործը» (2001), որոնցով նպաստել է թատրոնի խաղացանկի հարստացմանն ու թեմատիկայի ընդլայնմանը: Հեղինակ է «Լևոն Հարութ» (1980), համահեղինակ՝ «Տիկնիկների աշխարհը» (1986), «Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» (2005, ալբոմ-ժող.) գրքերի:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am