ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Առնոլդ Բոգդանի [16(29)11. 1902, Բաքու - 30.12.1976, Երևան)], դերասան, ռեժիսոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962): Ավարտել է Բաքվի թատերական տեխնիկումը (1925): Աշխատել է Բաքվի, Լենինգրադի և այլ քաղաքների ռուսական թատրոններում, 1938-ից՝ ԵՊՀԹ դերասան: Դերերից են՝ Ֆերդինանդ (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Արթուր («Բոռ», ըստ է. Վոյնիչի), պիեսներ է բեմադրել Վանաձորի, Արտաշատի, Կապանի թատրոններում, նաև ԵՌԹ-ում (Շեքսպիրի «Օթելլո», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց» ևն):

 
 

Գրականության ցանկ

 
  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am