ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ամասի Պետրոսի [18(30) 4. 1897. Երևան - 24.12.1971, Երևան], կինոռեժիսոր, կինոդերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967): Ավարտել է Վրաստանի պետկինոարդին կից ստուդիան (1924): 1922-ից՝ Թիֆլիսի կինոստուդիայի, 1926-ից՝ Հայկինոյի դերասան, 1929-ից՝ ռեժիսոր: Նկարահանվել է «Նամուս» (1925), «Զարե» (1926), «Կիկոս» (1933) և այլ ֆիլմերում: Ստեղծել է գեղարվետսական [«Մեքսիկական դիպլոմատներ» (1931, Լ. Քալաևթարի հետ), «Գիքոր» (1934), «Քաջ Նազար» (1940), «01-99» (1959)] և վավերագրական  [«Հրետանու դպրոցը» (1929). «Սասունցի Դավթի հազարամյակը» (1939)] կինոնկարներ:

 

Գրականության ցանկ
 
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am