ՄԱՐՏԻԿՅԱՆ Եղիշե Ավետիսի [4.5.1904, գ. Վանիկ (Բիթլիսի վիլայեթ) - 25.9.1988, Երևան], արվեստաբան, նկարիչ: ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1961): Պրոֆ. (1970): Ավարտել է ԵԳՏ (1929) և Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1936): 1938- 1941-ին աշխատել է ՀՊՊ-ում (այժմ՝ ՀԱՊ): 1945- 1980-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում. 1945-54-ին՝ պրոռեկտոր և արվեստի ամբիոնի վարիչ:

Հեղինակ է մի շարք մենագրությունների՝ «Փանոս Թերլեմեգյան» (1941, 1964), «Ստեփան Աղաջանյան» (1956), «Ռեմբրանդտ» (1959), «Հակոբ Կոջոյան» (1961), «Այծեմիկ Ուրարտու» (1962) ևն, համահեղինակ՝ «Սովետական Հայաստանի կերպարվեստը» (ռուս., 1956) գրքի: Ստեղծել է երփնագիր գործեր՝ «Հին Երևան» (1936), «Արարատ» (1947), «Ինքնանկար» (1968), «Նատյուրմորտ գորգով» (1985), «Ծաղիկներ» (1986) ևն:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am