ՄԱՐՏԱՆԿԱՐՉՈԻԹՅՈՒՆ. ռազմապատկերում, պատերազմ և ռազմական կյանք պատկերող կերպարվեստի ժանր։ Ճակատամարտի տեսարանները (նաև ծովային) և մեր օրերի ու անցյալի ռազմ արշավանքները մարտանկարչության  հիմնական Դիեգո Վելասկեզ - Բրեդայի հանձնումըթեմատիկան են։ Արտացոլում է ճակատամարտի կարևորագույն կամ նրա բնորոշ պահը, հերոսականությունը, բացահայտում ռազմական իրադարձության պատմական նշանակությունը դրանով իսկ մերձենալով պատմական ժանրին: Մարտանկարչությունը ներառում է նաև զինվորական կենցաղի տեսարաններ։

Մարտանկարչությունը, որպես ինքնուրույն ժանր, ձևավորվել է XVI–XVI դդ., սակայնՀովհաննես Այվազովսկի - Չեսմենի ճակատամարտը մարտի տեսարաններ պատկերվել են դեռ հնագույն ժամանակներից։ Մարտանկարչության բնագավառում ստեղծագործել են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ժ. Կալլոն Դ. Վելասկեզը, Պ Ռուբենսը, Ա. Գրոն,  Վ. Վ. Վերեշչագինը,  Վ. Ի. Սուրիկովը, Վ.Ս. Վասնեցովը, Ֆ. Ա. Ռուբոն, Մ.Ի. Գրեկովը,  Կ. Ս. Պետրով-Վոդկինը, Ա. Ա. Դեյնեկան և ուր., հայ նկարիչներից՝ Հ Այվազովսկին, Հ. Կոջոյանը, Ե. Քոչարը, Գ Գյուրջյանը, Է. Իսաբեկյանը, Հ. Զարդարյանը, Գ. Խանջյանը և ուրիշներ։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am