ՄԱՐԿՈՍ ՊԱՏԿԵՐԱՀԱՆ (ծ և մ թթ անհտ), XVII դ. 2-րդ կեսի մանրանկարիչ: Կ. Պոլսի հայ մանրանկարչական դպրոցի ներկայացուցիչ: Աշխատել է Կ. Պոլսում և էջմիածնում: Մարկոս Պատկերահանի պատկերազարդումներից են՝ 1651-ի Հայսմավուրքը, 1654-60-ի Աստվածաշունչը, Մաղաքիա Կոստանդնուպոլսեցու հետ Էջմիածնում պատկերազարդած 1686-ի Աստվածաշունչը (բոլորը՝ Մատենադարան, ձեռ. № 1502, 348, 349), 1694-ին որդու՝ Գաբրիել Պատկերահանի հետ նկարազարդած «Սուտ Կալլիսթենեսի պատմությունը» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. № 319): Մարկոս Պատկերահանի ձեռագրերից պահպանվում են նաև Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում (ձեռ. № 1552, 1970, 2275, 2276, 2289, 2561) և էջմիածնի Վեհարանի մատենադարանում (ձեռ. № 224): Մարկոս Պատկերահանի նկարազարդումները հարուստ են կյանքի և կենցաղի մոտիվներով ու դիմապատկերներով:

 

Գրականության ցանկ


 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am