ՄԱՐԿՈՍ (ծ. և մ թթ. անհտ), XIV դ. վերշի գրիչ, մանրանկարիչ: Ապրել և ստեղծագործել է Ղրիմում: Առաջին անգամ հիշվում է 1370-ին՝ Կաֆայում գրված մի ձեռագրի հիշատակարանում, որը ձեռագրի հետ ընդօրինակվել է 1669-ին (Մատենադարան, ձեռ. № 150): 1374-1401-ին գրել և ընդօրինակել է մի քանի մատյաններ, որոնց հիշատակարաններում արժեքավոր տեղեկություններ են պարունակվում ղրիմահայ գաղթավայրի գրչության արվեստի մասին: Մարկոսի՝ մեզ հայտնի բոլոր ձեռագրերը պահվում են Մատենադարանում (ձեռ. № 1925, 7402, 7438, 7446): 


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am