ՄԱՐԻՈՆԵՏՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ, խամաճիկների թատրոն, Երևանի, պետական, հիմնադրվել է 1987-ին (հիմնադիր և մինչև 1998-ը գեղարվեստական  ղեկավար՝ Մ. Փիլոյան)։ Ժանրային  և արտահայտչական ուղղվածությամբ ՀՀ-ում առաջին թատրոնն է, որ հիմնված է մարիոնետների դասական արվեստի վրա։ Մարիոնետների թատրոնի արտահայտչականության հիմքը ընդգծված գրոտեսկն է, որ ունի սոցիալական ուղղվածություն ու որոշակի ոճավորում։ Ստեղծագորական ինքնորոշման և ինքնադրսևորման ամբողջացում է Չարենցի «Կապկազ թամաշա» (ռեժ. Մ. Փիլոյան) բեմադրությունը։ Այլ բեմադրություններից են Տ. Կրչուլովայի և Լ. Լոպեյսկայի «Արագիլն ու խրտվիլակը», Ե. Մանարյանի «Երեք խոզուկները», Կ. Եղիազարյանի «Հին բակը», Ա. Լուսիկյանի «Փարաջանով» (երաժշտական ներկայացում), «Կիկոս» (ըստ Թումանյանի), Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ևն։ Մարիոնետների թատրոնը ոանդես է գալիս նաև համերգային ծրագրով։ Թատրոնի կազմում են (1998)՝ Ա. Գամջյանը (գեղ. ղեկ. և տնօրեն 1998-ից), Մ. Մխիթարյանը, Ն. Ջրբաշյանը, Ա. Հարությունյանը, Լ. Աարգսյանը, նկարիչ Մ. Բադալյանը և ուր.։ Մարիոնետների թատրոնը հյուրախաղերով ելույթներ է ունեցել ԱՊՀ քաղաքներում, ինչպես նաև Գերմանիայում ու Ֆրանսիայում (1996)։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր 3, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am