ՄԱՐԻՆՈՍՅԱՆ Մարատ Գուրգենի (7.11.1925, Երևան - 18.5.1991, Երևան), ռեժիսոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969): Պրոֆ. (1978): Ավարտել է ԵԹԻ (1950): Հայկական հեռուստաթատրոնի հիմնադիրներից է: 1950-56-ին՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի ռեժիսոր, 1956-73-ին՝ հայկական հեռուստաստուդիայի գլխավոր ռեժիսոր և տնօրեն, 1984-85-ին՝ ԵՊՀԹ գլխավոր ռեժիսոր: 1963-ից դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1989-ից՝ ՀՊՄԻ-ում: Բեմադրություններից են՝ Գուբարյովի և Ուսպենսկու «Ծուռ հայելիների թագավորությունը» (1952, Սունդուկյանի անվ. թատրոն, 1963, ԵՊՀԹ), Բրեխտի և Վայլի «Երեց գրոշանոց օպերա» (1965), Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» (1977, երկուսն էլ՝ ԵԵԿԹ), Վասիլևի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» (1985, ԵՊՀԹ), որոնց բնորոշ են խոհականությունը, հոգեբանական խոր վերլուծությունը:


 
 
 
 
 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am