ՄԱՐԻԱՄ (ծ. և մ. թթ. անհտ), XV դ. գրիչ և ծաղկող: 1456-ին Ջուղայում ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» ձեռագիրը (հայտնաբերել է Ա. Գ. Երեմյաևը, 1946- ին, Իրանի Սպահան նահանգի Չարմահալ գավառի Մամուռան գ-ում): Ձեռագրի մանրանկարներն առանձնանում են ոճերի և թեմաների բազմազանությամբ, կատարման նրբությամբ և բանաստեղծականությամբ: Ճոխ երանգներով լուսանցազարդերը, թռչնազարդերն ու դեղագրերը բնորոշ են XV դ. Ջուղայի նկարչական դպրոցին: Մարիամը XV դ. միակ նկարչուհին է, որի ստեղծագործությունների նմուշները պահպանվել են:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am