ՄԱՐԻ ՆՎԱՐԴ (Գարայան Մարի Հովսեփի, 1853, Կ. Պոլիս - 10.6.1885, Կ. Պոլիս), դերասանուհի: 1869-ին Թ. Ֆասուլաճյանի թատերախմբի հետ ելույթ է ունեցել Նոր Նախիջևանում, 1870- ական թթ. սկգբին խաղացել Պ. Ա. Մաղաքյաևի Արևելյան թատրոնում, 1874-78-ին՝ Հ. Վարդովյանի Օսմանյան թատրոնում, 1881-82-ին հանդես եկել Թիֆլիսի հայ թատերախմբում, ապա եղել Մ. Մ. Մնակյանի թատերախմբի առաջատար դերասանուհին: Հիմնականում մարմնավորել է  քնարական հերոսուհիների դերեր, լավագույնը Մարգարիտ Գոթիեն էր (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»): Դերերից են նաև՝ Մարքրիտ (Սունդուկյանի «Խաթաբալա»), Ջեսիկա, Դեզդեմոնա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո»), Աննա Անդրեևնա (Գոգոլի «Ռևիզոր»), Բլանշ (Հյուգոյի «Արքայն զբոսնում է»), որոնց հատուկ էին հուզական հագեցվածությունը, պարզությունը:

 

 

Գրականության ցանկ
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am