ՄԱՐԳՈՒՆԻ (Գրիգորյան) Վաղինակ Խաչատուրի [18(31). 12.1908, Աշտարակ - 14.11. 1987. Երևան, թաղված է Աշտարակում], դերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965): 1928-30-ին՝ Ա Ղ. Խարազյանի շրջիկ, 1930-ից՝ Սունդուկյանի անվ. թատրոնների դերասան: Մարմնավորել է արտահայտիչ և գունեղ բնութագրական կերպարներ՝ ճարտարապետ (Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Գասպար (Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ»), Կարանդիշն (Մ. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Փողհար (Գորկու «Եգոր Բոզըչովը և ուրիշները»), Բաղդասար ամի (Վրթ. Փափագյանի «Ժայռը») ևն: Նկարահանվել է կինոյում («Լալվարի որսկանը», 1966, «Աղքատի պատիվը», 1969, «Ժայռը», 1973, «Խոշոր շահում», 1980, բոլորը՝ Հայֆիլմ): ՀԽՍՀ Պետ. մրց. (1979): 

 
 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am