ՄԱՐԳԱՐՅԱՆ Մարգար Ավետիսի (1894, Վաղարշապատ - 20.11.1941, Երևան), դուդուկահար: Նվազել է Վ. Գ. Բունիի նվագախմբում, 1926-ից՝ Հայաստանի հեռուստառադիոյի ժողովրդական գործիքների անսամբլում: Կատարողացանկում էին հայկական ժողովրդական և աշուղական երգերի գործիքային փոխադրումներ, մուղամներ: 1939-ին Մոսկվայում մասնակցել է հայկական արվեստի և գրականության տասնօրյակին: Մարգարյանի կատարումներով թողարկվել են ձայնապնակներ (օգտա-գործվել են հայկական  ֆիլմերում՝ «Պեպո», 1935, «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները», երկուսն էլ՝ 1938): Զբաղվել է նաև գործիքի կատարելագործմամբ, ստեղծել է դուդուկի տարատեսակ. ժողովրդական գործիքների երաժիշտ կատարողների համամիութենական ստուգատեսի 3-րդ մրց.:


 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am