ՄԱՐԳԱՐՅԱՆ Հրանտ Մանուկի [ծ. 6.10.1938. Բասրա (Իրաք)], թատերագիր, ռեժիսոր, բանաստեղծ, քիմիկոս: Քիմ. գիտ. դ-ր (1971), պրոֆ. (1994): Ավարտել է Սթիվենսի ինստ-ի (ԱՄՆ) տեխնոլոգ, քոլեջը (1966): 1971 ֊72-ին՝ Կոլումբիայի համալսարանի գիտաշխատող, 1994-2005-ին՝ Նյու Յորքի նահանգային համալսարանի դասախոս: 1967-ից՝ Նյու Յորքի Համագգային թատերախմբի հիմնադիր-ղեկավար: Թատերգությունները նվիրված են ամերիկահայ ժամանակակից կյանքի ագգային և հոգեբանական խնդիրների: Բեմադրել է իր հեղինակած «Շրջանը» (1975), «Բևեռները» (1977) «Վարդանանք» (1979), «Հայրիկ, լոյսի առաքեալը» (1989), «Ուղևորը» (1989), «Եւ երկինքէն երեք աթոռ ինկաւ» (1991), «Հեթում արքայ» (1993), «Հայելիներ» (անգլ., 1996), նաև Լ. Շանթի «Հին աստվածները», «Դերասանուհին»: Լույս է ընծայել «Վազեմ... չուշանամ» («Բագին», 1994), «Ուղեւորը» (2004), «Երբ արեւը կը լռէ» (2005) թատերգությունները, «Ենթաեսէն փշրուած» (2004) բանաստեղծությունների ժող., «Քարաձայն պատարագ» (անգլ., հայ., 1997) ճամ-փորդական հուշագրությունների ժողովածու:

Համազգայինի «Ոսկե մեդալ» (1980), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ս. Մեսրոպ Մաշտոց մեդալ (1987), ՀԳՄ «Լավագույն դրամատուրգ» մրցանակ (1992):


 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am