ՄԱՐԳԱՐՅԱՆ Հովհաննես Սարգսի [13(26)1. 1901, գ. Քաղաքիկ (այժմ՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում) - 26.12.1963, Երևան], ճարտարապետ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961): ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս (1956): ՀՃՄ վարչության նախագահ (1955-62): Ավարտել է ԵՊՀ տեխնիկակա ֆակուլտետի ճարտարապետության բաժինը (1928): 1929-32-ին՝ ՕՊՐԱ-ի հիմնադիր-անդամներից: 1938-41-ին՝ Հայպետնախագիծ տրեստի գլխավոր ճարտարապետ, 1944-50-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից ճարտարապետության  գործերի վարչության պետ, 1951-58-ին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1958-63-ին՝ Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետ: Մարգարյանի նախագծերով (համահեղինակությամբ) Երևանում կառուցվել են Հայպետշինի (1928), ԵԱԱԻ (1929), Հայանտառ տրեստի (1932) բնակելի տները, կարի 1-ին (1928-31), ծխախոտի (1933) ֆաբրիկաները, քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-34), նախկին Կենտրոնական հանրախանութը (1932-37), Հայէներգոյի վարչության շենքը (1938), կոնյակի գործարանի համալիրը (1952), Ռադիոյի տունը (1954), գրապալատի համալիրը (1935-40, շին. ավարտվել է 1960-ին). ճոպանուղու կայարանները (1962-64), Վանաձորում՝ կենտրոնական Հայկական հրապարակի համալիրը (1955-60), Արզնիի առողջարանի լոգանքների մասնաշենքը (1950) ևն:


Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am