ՄԱՐԳԱՐԵ (ծ. և մ. թթ. անհտ), XIII դ. մանրանկարիչ: 1211-ին ծաղկել է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. N 6288): Ձեռագրի բարձր արվեստի խորաններն ու «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» տերունական նկարը պատկերված են բուսականև կենդանական աշխարհի թավշերանգ գույներով: Ուշագրավ է նաև ընծայական մանրանկարը, որտեղ պատվիրատու Սահակ Անեցին և նրա եղբայր Առաքելը պատկեր-ված են Քրիստոսի երկու կողմերում կանգնած:

 

Գրականության ցանկ

 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am