ՄԱՐԱՆՋՅԱՆ Հենրիկ Սահակի (ծ. 19.7.1926, Լենինական), կինոօպերատոր: ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1976): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1951): 1951-ից՝ Լենֆիլմի օպերատոր: 1977-ից դասավանդում է Ս. Պետերբուրգի մշակույթի ինստիտուտում: Ֆիլմերից են՝ «Երջանկության օրը» (1963), «Ս. քաղաքում» (1966), «Սալյուտ, Մարիա» (1970), «.... և այլ պաշտոնական անձինք» (1976), «Գիտեմ միայն ես» (1986), «Ռաֆերտի» (1980), «Սիրանո դը Բերժըրակ» (1989), «Էլիքսիր» (1995) գեղարվեստական կինոնկարները, «Անյուտա» (1982, ՌԽՖՍՀ Պետ. մրց.՝ 1984) և «Չապլինիանա» (1985) ֆիլմ-բալետները:

Համամիութենական կինոփառատոնի (1966, Մոսկվա) դափնեկիր: Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Արծաթե առյուծ» (2002, «Ծաղրածուն» ֆիլմի համար) մրց.:

Գրականության ցանկ

 

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am