ՄԱՆՈՒԿՅԱՆ Վարդ (Ռոզա) Գևորգի (ծ. 12.1. 1955, էջմիածին), կոմպոզիտոր: Հ.Վ. Հովեյանի կինը: Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը (1974), կոնսերվատորիան (1979): 1989-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում: Գրել է օրատորիա՝ «Վահագնին» (համամիութենական մրցույթի 3-րդ մրց.՝ 1980), պոեմներ՝ «Մրրկահավ» (խոսք՝ Վ. Տերյանի, համամիութենական մրցույթի 2-րդ մրց ՝ 1978), «Հաղթական» (հանրապետական 3-րդ մրց ՝ 1986), կվինտետ՝ ձայնի և անսամբլի, տրիպտիխ՝ ձայնի և լարային քառյակի համար, փողային կվինտետ, սոնատ՝ թավջութակի և դաշնամուրի համար, վոկալ շարքեր («Դու չկաս», խոսք՝ Պ. Սևակի, համամիութենական 2-րդ մրց.՝ 1978), միջնադարյան տաղերի դաշնակումներ՝ ձայնի և դաշնամուրի համար, էստրադային երգեր («Հայաստան աշխարհ», «Աշնանային», «Անուրջներ», խոսք՝ Հ. Հովեյանի) ևն:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  47:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am