ՄԱՆՈՒԿՅԱՆ Սոս Մնացականի [15(28). 1.1911, գ. Չիբուխլու (այժմ՝ Ծովագյուղ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) - 24.10.1985, Երևան], ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1961): Ավարտել է ԵՊԻ (1937): 1944-85-ին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարտարապետության արվեստանոցի ղեկավար: 1936-ից համահեղինակների հետ կազմել է Վաղարշապատի (1938-39), Սևանի (1940), Հրազդանի (1978-80) գլխ. հատակագծերը: Մանուկյանի նախագծերով կառուցվել են (շուրջ 150) Թումանյանի հրակայուն նյութերի (1945-55), Երևանի «Կանազ» (1948-62) գործարանների բանավանները, բնակելի տներ, մշակույթի պալատներ՝ Երևանում, էջմիածնում, Աշտարակում, Երևան-Շորժա երկթուղային հատվածում՝ «Կղզի», «Ծովագյուղ», «Շողեր» կայարանները (1965-70), Հայրենական պատերազմում (1941-45) զոհվածների հուշակոթողը Ծովագյուղում (1967) ևն:

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1951):


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  46:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am