ՄԱՆՈՒԿՅԱՆ Ռուբեն Սոսի (ծ. 2.7.1940, Երևան), նկարիչ: ՀՀ վաստ. նկարիչ (1990): Ավարտել է ԵԳՈՒ (1960), ԵԳԹհ (1965): Գործերին բնորոշ են հստակ գիծը, Ռուբեն Մանուկյան-Արտացոլում: Հայաստանի ազգային պատկերասրահ:հագեցած գույնը («ճոճանակ», 1974, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդ, «Վերածնունդ», 1988, «Անդորր», 1993, «Երկնային ֆանտազիա», 1995, «Վարդագույն երազներ», 2001, ևն): Հեղինակ է նաև գրքի ձևավորումների:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1979), Փարիզում (1992), Լոս Անջելեսում (1995-97) և այլուր: Գործերից պահվում են Ստաժիցեի (Բուլղարիա), Կլայպեդայի (Լիտվա), Ջերմուկի պատկերասրահներում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում:

Դուստրը՝ Ալեքսանդրա Մանուկյան (ծ. 2.8.1976, Երևան), գեդանկարիչ-գրաֆիկ: Ավարտել է ԵԳԹԻ (1998): Գործերին բնորոշ են աբստ¬րակտ և իրապաշտական ընկալումների օրգ. միահյուսումը («Ալեքսանդրա», 1997, «Կապույտ դիմակ», 1998, «Առլեկին», 1998, ևն):


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  45-46:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am