ՄԱՆՈՒԿՅԱՆ Ռազմիկ Սիսակի (ծ. 10.6.1936, Լենինական), ճարտարապետ: Ավարտել է ԵՊԻ (1965): 1966-70-ին՝ Երևանի Մյասնիկյանի շրջանի գլխավոր ճարտարապետ, 1985-90-ին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար: Մանուկյանի նախագծերով Երևանում իրականացվել են բնակելի տներ (1965-72), «Արաբկիր» մանկական հիվանդանոցի համալիրում՝ մանկական պոլիկլինիկա (1972-73), ներքին գործերի նախարարության վարչական շենքը և շքամուտքի ձևավորումը Խանջյան փողոցում (1975), հիվանդանոց՝ Նոր Արեշ թաղամասում (1976-81, ճարտ. խմբի ղեկավար), կառուցապատվել Գայի պողոտան (1967-70), Հվ-արմ. բնակելի շրջանի Բ-4 միկրոշրջանը (1983), էջմիածնում՝ «էլեկտրոն» գոր¬ծարանի արտադրական մասնաշենքը (1974), Հալեպում՝ հիվանդանոց (1984-85), Դամասկոսում՝ Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնական  լաբորատորիան (1985-87):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  45:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am