ՄԱՆՈՒԿՅԱՆ Փայլակ Սարգսի [14(27). 12.1909, Կարս - 25.1.1993, Երևան], ճարտարապետ: ՀՀ վաստակավոր շինարար (1961): Ավարտել է ԵՊԻ (1935): 1946-58-ին՝ Հայպետնախագիծ, 1959- 1971-ին՝ Հայարդնախագիծ ինստիտուտների ճարտարապետական հատակագծման արվեստանոցների ղեկավար, 1971-78-ին՝ ՀԽՍՀ պետշինի բնակավայրերի հատակագծման բաժնի պետ (1975-ից՝ գլխավոր մասնագետ): Գործերից են՝ Գյումրու (1938-40), Աշտարակի (1949), Ջերմուկի (1952) և բազմաթիվ այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերը, Երևանում՝ բնակելի, ուսումնական, վարչական շենքեր, Գյումրիում՝ «Անտառային» բնակելի թաղամասը, Վանաձորում՝ դպրոց, հանրախանութ ևն:

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  47:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am