ՄԱՆՈՒԿՅԱՆ Նիկոլայ Արկադիի, Նիկօ (ծ. 10. 1.1949, Թբիլիսի), նկարիչ: Սովորել է ԵՊԻ (1962- 1965), ավարտել Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան (1972): 1972-ից որպես նկարիչ-ձևավորող աշխատել է Հայֆիլմում, հայկական մի շարք պարբերականներում («Պիոներ կանչ», «Հայություն», «Ոզնի», «Սովետական Հայաստան» ևն): Ձևավորել է բազմաթիվ գրքեր («Թագավորի երազները», «Սրամիտ և միամիտ ջւսվախքցիները» ևն): Ստեղծել է ծաղրանկարներ (մասնակցել է մի¬ջազգ. մրցույթների և ցուցահանդեսների), գեղանկարներ («Աղջիկը ծաղիկների աշխարհում», «Արևածաղկի դաշտ», «Լուսնի սոնետ»,  «Դիմակահանդես», «Տասներեքերորդ ամիսը» ևն):

1989-ից անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում (ՌԴ, ճապոնիա (1970-ին՝ բրոնզե մեդալ), Ֆրանսիա, Բրազիլիա, Հունաստան, Կանադա) ևն:


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  45:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am