ՄԱՆՈՒԿՅԱՆ Գուժ Ալեքսանդրի (ծ. 6.5.1937. Լենինական), դերասան: ՀՀ ժողովրդական արտիստ (1980): Ավարտել է ԵԳԹԻ (1958): 1958-59-ին՝ Կապանի դրամատիկ թատրոնի, 1959-67-ին՝ ԵՊՀԹ. 1967-ից՝ ԵԴԹ դերասան: Դերերից են՝ Միտրոֆան (Ֆոնվիզինի «Տհասը»), Բուկինգհայմ (Շեքսպիրի «Րիչարդ III»). Կարանդիշև (Ա. Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պ. Զեյթունցյաևի «Աստվածների կանչը», ՀՀ Պետ. մրց ՝ 1981). Ալֆրեդ (Շոուի «Իմ չքնաղ լեդին»), Վասիլ (Շանթի «Կայսր») ևն: Բեմադրել է Ի. Ժամյակի «Մսյո Ամիլկար» (1989) պիեսը, նկարահանվել կինոյում («Սգավոր ձյունը». «Հուսո աստղ», երկուսն էլ՝ 1978. «Կյանքի լավագույն կեսը». 1979, «Մահկանացուդ կնքիր թամբին». 1980. «Հին օրերի երգը». 1982, «Հին աստվածներ», 1993, բոլորը՝ Հայֆիլմ, ևն): Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները:

ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1998):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  42:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am