ՄԱՆՈՒԿՅԱՆ (Գյումրեցի) Ֆերդինանդ Հովսեփի (ծ. 20.4.1941, Լենինական), նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1988): Ավարտել է ԵԳՈԻ (1960), ԵԳԹԻ (1967): Ֆերդինանդ Մանուկյան- Մոռացված խաղեր: Հայաստանի ազգային պատկերասրահ:1968-72-ին՝ Գյումրու գլխավոր նկարիչ: Աշխատում է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառներում: Մանուկյանի ֆլորենտ. տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերական («Մուտք Գյումրի», 1970, որմնանկար, «Գյումրեցիներ», 1970, «Սասունցիների պարը», 1973-75, խճանկարներ. երեքն Էլ՝ Գյումրիում), հաստոցային գործերին [«Նատյուրմորտ», «Մեկ ամիս գյուղում», 1986 («Տարվա լավագույն աշխատանքի» համար՝ մեդալ), «Կնոջ իրան», «Տիեզերք», 1980-90]՝ մարդկանց և առարկայական աշխարհի վերացարկվածՖերդինանդ Մանուկյան - Գյումրիի արհեստավորները: Հայաստանի ազգային պատկերասրահ: կերպավորումները: Ստեղծել Է նաև երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997), ջրաներկ նկարաշարեր (2000-04) ևն:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994. 2002), Գյումրիում (1995), Փարիզում (1999), Փասադենայում (2001), Հաագայում (2004) և այլուր: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում:

Դուստրը՝ Զարուհի Մանուկյան (ծ. 15.8.1973, Երևան), գեղանկարիչ: Ավարտել է ԵԳՈՒ (1992), ԵԳԻ (1997): 2005-ից դասավանդում Է ԵԳԱ-ում: Գործերից են՝ «Հորս դիմանկարը» (1997), «Ծաղիկներով նատյուրմորտ» (2004) ևն:

 

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  47:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am