ՄԱՆՈՒԿՅԱՆ Էդվարդ Վահանի (13(29)12.1908, Բայազետ (Արևմտյան Հայաստան) - 28.8.1993, Երևան], բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Լենինյան շքանշանի դափնեկիր: Ավարտել է Երևանի պարարվեստի ստուդիան (1926): 1927-ին՝ նույն ստուդիայի բալետմայստեր, 1927-32-ին՝ Վ. Արիստակեսյանի Ազգագրական պարի անսամբլի, 1932-38-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1938-58-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի. 1958-66-ին՝ Հայաստանի պարի անսամբլների, 1966-68-ին՝ Հայհամերգի գլխավոր բալետմայստեր, 1968-76-ին՝ ժողովրդական ստեղծագործության տան, 1977-ից՝ ժողովրդական ստեղծագործության հանարապետական կենտրոնի պարարվեստի բաժնի վարիչ: Բեմադրել է հայկական ազգային պարեր («Քոչարի», «Ուզունդարա», «Տրնգի», «Նազելի». «Չեմ ու չեմ» ևն), որոնք ազգային պարի բեմականացման դասական նմուշներ են: Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի 1-ին մրց. (Մոսկվա, 1957):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  42:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am