ՄԱՆՈՒԿՅԱՆ Ազատ Մինասի [3(15). 12.1878, գ. Մեծ Ագարակ (Երզնկայի գավառ) - 7.5.1958, Երևան], կոմպոզիտոր, մանկավարժ, խմբավար: ՎԽՍՀ (1936), ՀԽՍՀ (1952) արվեստի վաստակավոր գործիչ. ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1952): ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935): Սովորել է Ք. Կարա-Մուրզայի խմբավար. (1899) և Ս. Պետերբուրգի պալատական երգչախմբի դասընթացներում (1903-05): Եղել է մանկավարժ և խմբավար Թբիլիսիի, Երևանի հայկական դպրոցներում: 1908-ին Ռ. Հ. Մելիքյանի հետ Թիֆլիսում հիմնել է «Երաժշտական լիգան»: Գրել է մանկական երգեր և խմբերգեր (ամփոփված են «Փնջիկ»-ների 10 ժողովածուներում), մանկական օպերաներ՝ «Չարի վերջը» (ըստ Հ. Թումանյանի, բեմ.՝ 1936), «Ոսկե ձկնիկի հեքիաթը» (ըստ Պուշկինի, բեմ.՝ 1937) ևն, կազմել և հրա¬տարակել է «Դպրոցական երգարան» (1940):


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  41:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am