ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Նինա Նիկողայոսի [5(17).2. 1885, Թիֆլիս - 3.9.1972, Երևան], դերասանուհի: ՀԽՍՀ ժող. արտիստ (1949): Բեմելը՝ 1909-ին, Թիֆլիսում: Ա.Ղ. Խարապանի և Հ. Գ. Զարիֆյանի թատերախմբերի հետ ելույթներ է ունեցել Անդրկովկասի մի շարք քաղաքներում: 1920-ական թթ. խաղացել է Երևանի, Լենինականի, Դիլիջանի թատրոններում: ԵՊՀԹ հիմնադիր-դերասանուհիներից (1929-57): Խաղացել է բնութագրական և կատակերգական դերեր՝ Սալոմե, Քալի, Էփեմիա (Սունդուկյաևի «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», «Պեպո»), Սուսամբար (Շիրվանզադեի «Նամուս»), Պրոստակովա (Ֆոնվիզինի «Տհասը»): Նկարահանվել է կինոյում («Նամուս», 1925, «Զարե», 1926, «Չար ոգի», 1927, «Պեպո», 1935, բոլորը՝ Հայֆիլմ):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  47:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am