ՄԱՆՐՈՒՍՈՒՄ, մանրուսմունք, հայկական միջնադարյան երաժշտածիսական մատյան, խազգիրք։ Ըստ Կոմիտասի՝ ուսումն հայ եկեղեցական երգերի, եղանակների և խազերի մասին։ Զարգացել է XII դ-ից։ Նշանավոր կենտրոնները՝ Կիլիկիայի Արքակաղին, Դրազարկ, Սկևռա և այլ վանքեր։ Ներսես Շնորհալին մանրուսման տիրապետումը համարել է քահանայության պարտադիր նախապատրաստություններից մեկը։

Մանրուսումի նյութը կազմող երգերն են՝ ժամամուտները, ալելուները, մեսեդիները ևն, որոնք աչքի են ընկնում խազագրության հոծ և ճոխ բնույթով։ Սրանցում, սակայն, ո՛չ եղանակների, ո՛չ էլ խազերի վերաբերյալ տեսական բնույթի որևէ բացատրություն չկա։ Սոսկ ուղիղ եղիցիների բաժնում հանդիպում են լուսանցքում դրված այլևայլ մասնավոր անվանումներ, որոնք ակնհայտորեն ունեցել են գործնական, ուսուցողական  նշանակություն։ Մանրուսումի մատյանները հայ միջնադարյան երաժշտության և մասնավորապես խազագրության ուսումնասիրության կարևորագույն նյութերից են։ 
 
 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, էջմիածին, 1965.

 Ալիշան Ղ.. Շնորհալի և պարագայ իւր, Վնտ.. 1873։ 

Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Շ.. 1941, էջ 112-115. 

Ա թայ ան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե.. 1959, էջ 82-92։ 

Թահմիզյան Ն., Ներսես Շնորհալին Երգահան և երաժիշտ, Ե., 1973։

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am