Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մանկական երաժշտական թատրոն

 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, պետական, կազմակերպվել է 1988-ին, Երևանում, ձայնի պահպանման և երգչախմբային երգեցողության երաժշտական մասնագիտական դպրոցի հիման վրա։ Հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր  դիրիժոր՝ Դ. Զալյան, ռեժիսոր՝ Ա.  Մելիքսեթյան, դիրիժոր՝ Ա. Առաքելյան, նկարիչ՝ Ա. Միքայելյան։ Նպատակն է պրոպագանդել հայ, արևմտաեվրոպական և ռուս դասական ու արդի կոմպոզիտորների, հիմնականում մանկական երկեր, կրթել մանուկ սերնդի գեղագիտական ճաշակը։ Առաջին ներկայացումը՝ 1988-ի մայիսի 6-ին՝ Է. Խաղագորտյանի «Մի գլխարկի պատմություն» օպերան (ըստ Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» լեգենդի, դիրիժոր՝ Դ. Ջալյան, ռեժ Ա. Մելիքսեթյան, նկարիչ՝ Ռաֆ. Խաչատրյան, պարերի բեմադրիչ՝ Ա. Գրիգորյան)։ Կոլեկտիվում ընդգրկված են վերոհիշյալ դպրոցի, Երևանի պարարվեստի ուսումնարանի սաները, ինչպես և հանրապետության արտիստներ։ Խաղացանկում են նաև՝ Ֆ Զյուսմայրի (Զյուսմայեր) «Անվանակոչություն» մանկական կանտատը (1988. դիրիժոր՝ Դ. Զալյան, ռեժ Ա. Մելիքսեթյան, բալետմայստեր՝ Մ. Մարտիրոսյան, նկարիչ՝ Ռաֆ. Խաչատրյան, զգեստների ձևավորումը՝ Ա. Միքայելյանի), Ջ Պերգոլեզիի «Ստաբատ մատեր» կանտատը (1989, դիրիժոր՝ Դ. Զալյան, ռեժ. Ա. Մելիքսեթյան, նկարիչ՝ Ռաֆ. Խաչատրյան), Վ. Աճեմյանի «Կիկոս» (ըստ Թումանյանի, 1990, երաժշտական ղեկավար՝  Դ. Զալյան, դիրիժոր՝ Ա. Առաքելյան, ռեժ. Ա. Մելիքսեթյան, նկարիչ՝ Ռաֆ Խաչատրյան), «Տարվա եղանակները» խորեոգրաֆիկ պատկերները (Պ. Չայկովսկու երաժշտությամբ, 1990, դիրիժոր՝ Դ. Զալյան, բալետմայստեր՝ Մ. Մարտիրոսյան, նկարիչ՝ Ա Միքայելյան), Ա Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» օպերան (1991, երաժշտական ղեկավար՝ Դ. Զալյան, դիրիժոր՝ Ա.  Առաքելյան, ռեժիսոր՝ բալետմայստեր Մ. Մարտիրոսյան), «Շտրաուսիանա» և «Դիվերտիսմենտ» բալետի երեկո՝ երկու մասով (1992, երաժշտական ղեկավար՝ Դ. Զալյան, դիրիժոր՝  Առաքելյան, ռեժ՝բալետմայստեր Մ. Մարտիրոսյան, զգեստների ձևավորումը՝ Ա. Միքայելյանի), Բ. Բրիտտենի «Նոյի տապան» օպերան («Նոյյան տապան», 1994, երաժշտ ղեկավար և դիրիժոր՝ Ա. Առաքելյան, ռեժ. Ա Մելիքսեթյան, նկարիչ՝ Ռաֆ. Խաչատրյան, պարուսույց՝ Հ Դիվանյան, խմբավար՝ Կ. Առաքելյան)։ Մանկական երաժշտական թատրոնի ներկայացումները տեղի էին ունենում Ա. Ապենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի շենքում։ Գործել է մինչև 1998-ի նոյեմբերի 6-ը։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am