ՄԱՔՍՈՒՏՅԱՆ Մաքս [15(27) 6.1881. Իզմիր - 1976. Փարիզ], ֆրանսիական թատրոնի և կինոյի դերասան: Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (1904): Ընդունվել է Փարիզի «Օդեոն» թատրոն, ապա՝ Սառա Բեռնարի թատերախումբ. հանդես Է եկել գլխավոր դերերում: Շրջագայել է Եվրոպայում, Ամերիկայում (1911): Նկարահանվել է կինոյում՝ «էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» (Ա. Բեռնարի մասնակցությամբ, 1913), «Երկաթե մարդը» (1914), «Նապոլեոն» (1927), «Կանաչ թութակ» (1928), «Ադրիեն Լեկուվրյոր» (1938), «Հիշողությունները ենթակա չեն վաճառքի» (1948) ևն:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am