ՄԱԳԱՂԱԹ, մագաղատ (ասոր. Մագաղաթ նշանակում է գալարված մատյան), կաշվից պատրաստված գրանյութ։ Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես 11-ի (մ.թ.ա. 197-160/159) օրոք։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Հայերը կիրառել են «Մագաղաթ» անվանումը։ Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Մշակվել է տարբեր եղանակներով, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայկական բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև VIII–IX դդ օգտագործել են մագաղաթ, այնուհետև՝ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։ Հայկական ամենամեծ մագաղաթե ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է [5,3x70,5 սմ՝ 660 (այժմ՝ 620) թերթ]՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը լուցկու տուփից փոքր է, պատրաստված՝ նորածին ուլի մորթուց։

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am