Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Կրթությունը և գիտությունը Հայաստանում (2001-2011 թթ.)

 Կրթությունը և գիտությունը Հայաստանում (2001-2011 թթ.): Երրորդ հազարամյակի սկզբին հիմք դրվեցին ու նախանշվեցին կրթական բարեփոխումների առաջին ուղղություններր ուսուցման բոլոր աստիճաններում՝ նախադպրոցականից մինչև մասնագիտական:

2001 թվականից ուսումը դարձավ 11-ամյա, իսկ 2004-ից՝ 12-ամյա (տարրական՝ 4 տարի, հիմնական՝ 5 տարի և ավագ դպրոց՝ 3 տարի): Այդ ամենը ամրագրվեց 2009 թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրակրթության մասին» օրենքում: Եթե հանրապետությունում 1991 թ. պետական հանրակրթական դպրոցների թիվը 1316 էր՝ 92,2 հազար աշակերտներով, ապա 2011 թ. համապատասխանաբար՝ 1457 և 393 հազար:

Կրթության ոլորտում 2011 թ. աշխատում էր շուրթ 50 հազար մանկավարժ: Կրթության որակի ապահովման տեսանկյունից հատուկ կարևորելով ուսուցիչների դերը՝ պետությունը հետևողականորեն իրականացնում է աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն: հաջողվեց արմատապես լուծել աշակերտներին դասագրքերով ապահովելու կարևորագույն խնդիրը:

Իրականացվում էր դպրոցների հիմնանորոգում և աշակերտական գույքով կահավորում, դպրոցներ էր մուտք գործում համակարգչային տեխնիկան:

Մեծ ուշադրություն էր դարձվում բարձրագույն մասնագիտական կրթության զարգացմանը: Այդ տեսակետից կարևոր նշանակություն ունեցավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թ. ընդունված «Բուհական և հետբուհական կրթության մասին» օրենքը: Մասնագիտական որակավորման բարձրացման, առա5ավոր փորձի փոխանակման, կրթության բովանդակության ու մեթոդների արդիականացման շատ հարցեր սկսեցին լուծվել Բոլոնիայի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միացման, եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու շնորհիվ: Բարձրագույն կրթության բարեփոխումները իրականացվում էին նշված համաձայնագրի սկզբունքներին համապատասխան. հաստատվեց բարձրագույն կրթության որակավորման ազգային շրթանակր, մշակվեց և ընդունվեց բուհերի ֆինանսավորման ռազմավարությունը, վերանայվեցին մասնագիտական կրթական ծրագրերի արտոնագրման պայմաններն ու պահանջներր, կարգավորվեց ուսանողների շարժունության հիմնահարցը, ներգրվեց հետբուհական՝ հետազոտողի կրթական ծրագրի կրեդիտային համակարգը: Կատարված քայլերի շնորհիվ համոզվեց ձերբազատվել շուկայում անորակ կրթական ծառայություն մատուցող 30-ից ավելի բարձրագույն ուսումնական հաստատությունից՝ արտոնագրից զրկելու, մասնակիորեն կասեցնելու կամ այլ բուհերի հետ դրանք միավորելու ճանապարհով:

2005 թ. Նորվեգիայի Բերգեն քաղաքում Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց նաև Բերդենի հռչակագիրը: Նպատակը  ՀՀ մասնագիտական կրթական համակարգի ինտեգրումն էր բարձրագույն կրթության եվրոպական միասնական տարածքին: 2005 թ. հուլիսին կառավարությունր հաստատեց «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը», 2006 թ.՝ «ՀՀ պետական բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը», 2006 թ. սեպտեմբերից, առաջին անգամ, ՀՀ պետական բուհերում սկսվեց կիրառվել մրցակցային կրթության գաղափարը՝ ըստ առաջադիմության ուսանողների փոխատեղումը վճարովի ուսուցման համակարգից՝ անվճար և հակառակը: Ստեղծվեց բարձրագույն կրթության որակի ապահովման հայեցակարգ, ուրվագծվեցին դրա իրականացման հիմնական սկզբունքներն ու ուղենիշները:

Տարեցտարի ավելի շատ սփյուռքահայ երիտասարդներ էին դիմում Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար: 2007-2008 ուս. տարվա տվյալներով հայաստանյան պետական և ոչ պետական բուհերում սովորում էր մոտ 2300 ուսանող: Այս ծրագիրր հնարավորություն էր տալիս ոչ միայն կադրեր պատրաստել Սփյուռքի  հայկական համայնքների համար: Միաժամանակ դա Սփյուռքի բազմաթիվ հայ ընտանիքների համար ազդեցիկ գործոն էր Հայաստան վերադառնալու կամ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու համար:

21րդ դարասկզբին ՀՀ գիտության ոլորտում առաջնային խնդիր էր օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի կարգավորումը: 2001 թ. ապրիլին ՀՀ կառավարության կողմից Հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման հայեցակարգը», որը նախանշում էր ոլորտի զարգացման ուղիները:

Նույն թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային (պայմանագրային), թեմատիկ և նպատակային ծրագրային ֆինանսավորման կարգերը:

ՀՀ կառավարության կողմից 2002 թ. ընդունվեց «ՀՀ Գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններր հաստատելու մասին» որոշումը և 2006 թ.՝ «Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգերի դրույթները»: Գրանցում ոչ միայն նչված էին գիտական ու գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրները, այլև հայրենի գիտության գերակա ուղղությունները: Գրանցում հատկապես կարևորվում էին հայագիտությունը, կիրառական արժեքավոր հետազոտությունների զարգացումը խթանող հիմնարար հետազոտությունները, տեղեկատվական ու աոաջատար տեխնոլոգիաները (կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա), էներգիայի նոր աղբյուրների ուսումնասիրումը և այլն:

2006-2007 թթ. ընթացքում մշակվեց և ՀՀ կառավարության հավանությանը արժանացավ ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, որի հիմնական նպատակն էր գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումը: Հայեցակարգը նախանշում էր համակարգի զարգացումը 2008 -2011 թթ. և ամրագրում հետևյալ հիմնական խնդիրները, առաջին՝ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմամբ գիտության ոլորտի կառավարման պետական միասնական մարմնի ստեղծում՝ հանձինս գիտության պետական կոմիտեի, երկրորդ՝ անկախ փորձաքննության համակարգի ստեղծում, երրորդ՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի վերափոխում և գիտության պետական հիմնադրամի ստեղծում:

Հատկապես որոշակի զարգացում նկատվեց հայագիտության ոլորտում: 2003 թ. սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ-ն և Երևանի պետական համալսարանը կազմակերպեցին հայագիտության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված միջազգային համաժողով արտերկրի հայագետների մասնակցությամբ: Գիտությունների ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Մատենադարանի և հայագիտական մյուս օջախների ակտիվ համագործակցության շնորհիվ ձեոք բերվեցին զգալի նվաճումներ: Հայագիտության կարևորագույն նվաճումներից էր «Հայոց պատմության» քառահատորյակի հրատարակումը: Ստեղծվեցին գիտական ուրիշ լուրջ աշխատություններ:

Լույս տեսան հայագիտության տարբեր բնագավառները ներկայացնող մենագրություններ ու հոդվածների ժողովածուներ՝ նվիրված Հայ պատմագիտության, աղբյուրագիտության, լեզվաբանության, գրականագիտության հիմնախնդիրներին: 2008 թվականից ակտիվ աշխատանքներ էին իրականացվում ԵՊՀ-ում ստեղծված Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում: Կարևոր նվաճում էր մատենագրության ու դասական գրականության թվանշանային գրադարանի և www.digilib.am կայքի ստեղծումը, որոնք լայն հեռանկարներ են բացում ազգային գիտամշակութային արժեքների պահպանման, միջազգայնացման և հայագիտական ուսումնասիրությունների դյուրացման ու զարգացման առջև: Որոշակի նվաճումներ էին ձեոք բերվել հնագիտական հետազոտությունների ասպարեզում: Հայ հնագետները արտասահմանյան հնագիտական արշավախմբերի հետ համատեղ ՀՀ-ում կատարեցին բազմաթիվ պեղումներ, որոնց արդյունքները անակնկալ էին գիտական աշխարհում:  Հայաստանի «Արենի 1» քարանձավային համալիրում 2010 թ. կատարված պեղումներով հայտնաբերվեց եղինջի մանրաթելից պատրաստված կանացի հագուստ, որր մոտ 5900 տարեկան է: Նույն քարանձավներում հայտնաբերվեցին նաև 5000-ամյա ոտնաման և աշխարհի ամենահին գինեգործարանը: Լայն արձագանք գտան ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ կողմից հրավիրված Մովսես Խորենացու ծննդյան 1500-ամյակին, Գլաձորի համալսարանի 700-ամակին, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին (2001), Հայ գրերի ստեղծման 1600-ամյակին (2005) նվիրված միջազգային գիտաժողովները:

Հայագիտության, իբրև գերակա ուղղության, զարգացումր խթանելու նպատակով ՀՀ կառավարությունր 2012 թ. ընդունեց «Հայագիտության զարգացման հայեցակարգը, ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը»: Հիմնական նպատակն էր պետության և մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային ու մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի: Նախատեսվում էր, որ հայագիտությունր խթանելու է անկախ պետականության ամրապնդումը, նպաստելու ազգային ինքնագիտակցության ուժեղացմանը:


                                                                                         Մինասյան Է.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am