Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Կրթությունը Հայաստանում (1991-2000 թթ.)

 Կրթությունը Հայաստանում  (1991-2000 թթ.): Զգալի աշխատանքներ էին տարվում հայագիտության զարգացման ուղղությամբ: Անհրաժեշտ էր հաղթահարել խորհրդային դարաշրջանի գաղափարական կապանքները: Հայոց պատմության մի շարք թեմաներ ենթարկվեցին համակողմանի ուսումնասիրության, հայ պատմաբանները հնարավորություն ստացան անաչառ լուսաբանել պատմական իրողությունները: Կարևոր էր հայոց պետականության վերականգնման, անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի պատմության ուսումնասիրությունը, որն իր մեջ ներառում էր հայ ազգային-ազատագրական շարժումը, Հայկական հարցը, Հայ դատը:

Հրատարակվեցին ֆիդայական շարժման նշանավոր գործիչներին, ազատագրական պայքարի ազատամարտիկներին նվիրված աշխատություններ: Լայն ծավալ ստացավ Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմության, Ղարաբաղյան ազատագրական պայքարի, Հայոց ցեղասպանության և մի շարք այլ թեմաների ուսումնասիրությունը: Միաժամանակ զարգանում էին հնագիտությունը, ազգագրությունը, գրականագիտությունը և հումանիտար այլ ուղղություններ:

Սկսվեցին կրթամշակութային ոլորտի կատարելագործման ուղիների որոնումները: Խորհրդային իշխանության օրոք հայ ժողովուրդը ձեռք էր բերել բարձր կրթական մակարդակ: Բայց ակնախությունից հետո այն էապես վտանգվել էր: 1991-1995 թթ. այս ոլորտը դիտարկվում էր որպես կառավարական ու տնտեսական գերակայությունից դուրս գտնվող բնագավառ, ուստի նրա հոգսերր դրվեցին տեղական իշխանության մարմինների և հասարակության վրա:

Հետագա տարիներին փոփոխություններ կատարվեցին կրթական համակարգում, որոնք ամրագրվեցին 1999 թ. «Կրթության մասին» Ազգային ժողովի կողմից ընդունած օրենքում:

Պետությունր չէր խոչընդոտում տարբեր տիպի դպրոցների, այդ թվում մասնավոր դպրոցների ստեղծմանը: 2000 թ. նման դպրոցների թիվը հասավ 40-ի:

Ընդունված որոշումների համաձայն՝ Հայաստանում հայ երեխաները պետք է սովորեին միայն Հայկական դպրոցներում: Հրատարակվեցին ուսումնական նոր ծրագրերով դասագրքեր, որոնց մեծ մասն անորակ լինելու պատճառով չէր համապատասխանում հայ ազգային դպրոցի առջև դրված խնդիրներին: 

Ուսուցիչների արտահոսքը (բարձրագույն կրթությամբ շատ ուսուցիչներ, հիմնականում տղամարդիկ, սոցիալական ծանր վիճակից ելնելով՝ հեռանում էին դպրոցից), դասագրքերի, մեթոդական և օժանդակ գրականութան պակասր, գրենական պիտույքների թանկությունը և այլն խոչրնդոտում էին ժողովրդական կրթության զարգացմանը: Ծանր վիճակում էր գտնվում նյութատեխնիկական բազան, դպրոցական շինությունները չէին վերանորոգվում և դրանց հետագա շահագործումը դառնում էր վտանգավոր: Այս երևույթներն առկա էին նաև նախադպրոցական հիմնարկներում:

Փոփոխություններ կատարվեցին հանրապետության բարձրագույն կրթության ոլորտում: Բուհերի ուսումնական ծրագրերից հանվեցին անցյալում բոլոր բուհերի համար պարտադիր առարկաները՝ Կոմունիստական կուսակցության պատմությունը, մարքս-լենինյան փիլիսոփայությունը, գիտական կոմունիզմը, գիտական աթեիզմը:

Համաշխարհային հանրության մեջ ինտեգրվելուն էր միտված ՀՀ կառավարության 1995 թ. Հունիսի 12-ի որոշումը բուհերում ուսուցման նոր՝ եռաստիճան համակարգին անցնելու մասին: Այդ համակարգը բաղկացած է բակալավրիատից՝ 4 տարի (որր տալիս է թերի բարձրագույն կրթություն), մագիստրատուրայից՛ 2 տարի (բարձր որակավորման մասնագետների պատրաստում) և ասպիրանտուրայից (կադրերի պատրաստում բուհերի և գիտահետազոտական հիմնարկների համար):

Փորձեր ձեռնարկվեցին բուհերի ինքնուրույնությունն ընդլայնելու ուղղությամբ, ընդարձակվեց ղրանց համագործակցությունն արտասահմանյան ուսումնական և գիտական հաստատությունների հետ:

Որոշ ինստիտուտներ (բժշկական, պոլիտեխնիկական և այլն) ոչ համոզիչ պատճառաբանություններով վերանվանվեցին համալսարաններ կամ ակադեմիաներ:

1991 թ.  հիմնադրվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)՝ որպես Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարանի մասնաճյուղ: Ավելի ուշ բացվեցին Ֆրանսիական և Եվրոպական համալսարանները, իսկ 1998 թ.՝ Սլավոնական (Ռուսական) համալսարանը:

Եթե 1990-ական թվականների շեմին Հայաստանում գործում էր պետական 14 բուհ՝ 48.9 հազար ուսանողով, որտեղ կադրեր էին պատրաստվում 103 մասնագիտությունների գծով, ապա 2000 թ.՝ 19 պետական բուհ՝ ավելի քան 158 մասնագիտությունների գծով և 43.6 հազար ուսանողներով:

1990 թվականից Հայաստանի մասնագիտական կրթության ոլորտում ներգրվեց վճարովի ուսուցման համակարգը: Բացվեցին բազմաթիվ մասնավոր համալսարաններ ու քոլեջներ, որոնց մեծ մասի մակարդակը շատ հեռու էր բուհերին ներկայացվող պահանջներից:

                                                                                       Մինասյան Է.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am