Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Կրթամշակութային կյանքը Լեռանային Ղարաբաղի հանրապետությունում 1991-2011 թ.

 Կրթամշակութային կյանքը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում 1991-2011 թթ.: Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց կրթական ու մշակութային նոր համակարգ: Սկսվեցին հանրակրթության ոլորտի բարեփոխումները: Մշակվեցին ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները, կազմվեցին ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր: Գիտելիքների հետ նաև կարևոր նշանակություն էր տրվում սովորողների ազգային դաստիարակությանը և հասարակական ակտիվությանը: Վերակազմավորվեց Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը (1995 թ. Արցախի պետական համալսարան):

Զարգանում էին գրահրատարակչությունը և մամուլը: Հրատարակչական գործի զարգացման հետ ընդլայնվում էր գրադարանների ցանցը: Իր ակտիվ գործունեությունն էր շարունակում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը: Վերելք էին ապրում արվեստի մյուս ճյուղերը: ԼՂՀ-ում գործում են 18 թատերահամերգային կազմակերպություններ: Արցախի արվեստի վարպետները ելույթներով հանդես են ղալիս ԱՊՀ և արտասահմանյան բազմաթիվ այլ երկրներում՝ Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում և այլուր: Ստեփանակերտին առանձին վեհություն էր հաղորդում հայտնի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը, որը դարձել է Արցախ աշխարհի խորհրդանիշը:

Հանրապետության տարածքում հաշվվում են բազմահազար հուշարձաններ: Հայ հնագետների պեղումների արդյունքում բացվեց Տիգրան Մեծի հիմնադրած Արցախի Տիգրանակերտ քաղաքը:


                                                                                                  Մինասյան Է.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am