ԿՈԹԻԿՅԱՆ Արման Անանիայի [15(27).9.1896, Տրապիզոն - 3.10.1968, Երևան], Արման Կոթիկյանը Սուրի դերում (Հ. Պարոնյան, <<Պաղտասար աղբար>> )դերասան, բանաստեղծ, թարգմանիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967): Ավարտել է Սորբոնի համալսարանը (1925): Աշխատել է Փարիզի Հայ դրամատիկում, հիմնադրել Հայ ժողովրդական թատրոնը (1932): 1936-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան: Հիմնականում կատակերգակ դերասան էր՝ խոսքի նրբագույն երանգներով, ինքնատիպ հումորով, արտահայտիչ դիմախաղով: Դերերից են՝ Օգսեն, Մանուկ աղա (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Բեն Ակիբա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»): Նկարահանվել է կինոյում («01-99», 1959, «Նվագախմբի տղաները», 1960, «Տժվժիկ», 1961, «Կարինե», 1967, բոլորը՝ Հայֆիլմ): Հեղինակ է չափածո գործերի («Մխացող շուշաններ» ևն), թարգմանությունների (Ռոստանի «Սիրանո դը Բերժրակ» ևն), բեմավորումների:


 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Դանիելյան Ա., Արման Կոթիկյան, Ե., 1976:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am