ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ ԹԱՏՐՈՆ, թատերական շենք Երևանում: Պատկանել է մեծահարուստ Ե. Ջանփոլադյանին: Թատերական գործիչ է Տեր-Գրիգորյանի ջանքերով 1906—07-ին նախկին ակումբը վերակառուցվել է թատերական շենքի (ճարտ.՝ Բ. Արազյան): Ընդարձակվել են բեմն ու դահլիճը: Բացվել Է 1907-ի փետր. 20-ին՝ համերգով: Ջանփոլադյան թատրոնը եղել է Երևանի կենտոնական թատերական շենքը, որտեղ տեղի խմբերից բացի, ելույթներ են ունեցել նաև հյուրախաղերի եկած դերասաններն ու թատերախմբերը: 1913-ին առաջին անգամ ներկայացվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Ջանփոլադյան թատրոնում հանդես են եկել նաև Սիրանույշի, Հ. Աբելյանի, Հ. Տարիֆյանի, Հ. Արաբլինսկու (ադրբ.) և այլ թատերախմբեր: Այստեղ ներկայացումներ են տվել Երևանի Հեղափոխության (1924-25), Պատանի հանդիսատեսի (1929-38), Գորկու անվ. բանվոական թատրոնները, ինչպես և Առաջին պետական թատրոնի դերասաններից կազմված խմբերը: Ջանփոլադյան թատրոնն այժմ Վազգեն Սարգսյանի անվ. սպայի տունն է:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am