Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հայրենիք-Սփյուռք փոխներթափանցումներըարվեստի ոլորտում անկախության առաջին շրջանում

 Հայրենիք-Սփյուռք փոխներթափանցումները արվեստի ոլորտում անկախության առաջին շրջանում: Հայաստանի անկախացումից հետո արվեստի ոլորտում հայրենիք-Սփյուոք առնչություններր դրսևորվեցին տարբեր մակարդակներով ու բնույթով. պաշտոնական, պետական, անհատական, ինքնագործ և սիրողական խմբերի ու անհատների կողմից:

Կարևոր էր 1991 թ. մայիսին Երևանում հրավիրված Սփյուռքի թատրոնների անդրանիկ փառատոնր, որի հիմնական նպատակն էր կապ հաստատել սփյուռքահայ մշակութային տարբեր կենտրոնների միջև և ամրապնդել այդ կապը հայրենիքի հետ: Փառատոնը բացեց Նյու Յորքի «Համազգային» թատերախումբը: Գլխավոր մրցանակը, որր կրում էր Վահրամ Փափազյանի անունը, շնորհվեց Լոս Անջելեսի «Վարդան Աճեմյան» թատերախմբին: Սփյուռքից Հայրենիք ժամանած թատերախմբերր Հանդես էին գալիս ոչ միայն Երևանում՝, այլև Գյումրիում, Վանաձորում և հանրապետության այլ քաղաքներում ու շրջաններում:

Հայրենիքում պարբերաբար կազմակերպվում էին փոխադարձ նկարչական ցուցահանդեսներ: Լոս Անջելեսի Թեքեյան միության կենտրոնում կազմակերպվեց սփյուռքաՀայ տաղանդավոր գեղանկարիչ Բյուզանդ Կոճամանյանի ցուցահանդեսը: Բացման առիթով հայրենասեր նկարիչն ասել էր. «Նկարներս կուզենայի Հայաստան ղրկել, կուզեի, որ Երևանր դաոնա արվեստի թանգարանների երկիր, ինչպես Իտալիան»: Ամերիկահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանն իր թանկարժեք հավաքածուն նվիրաբերեց հայրենիքին: Ամերիկահայ հայտնի քանդակագործ Խորեն Տեր-Հարությունյանը իր կերտած բազմաթիվ արձաններ նվիրեց Հայաստանին: 1997 թ. Բոստոնում բացվեց մեծ ցուցահանդես, որր Բոստոնի հայ համայնքին և այլազգիներին հնարավորություն տվեց մոտիկից առնչվելու Հայաստանի արվեստագետների տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործություններին: Տեղի ամերիկյան մամուլր բարձր գնահատեց ցուցահանդեսը՝ րնդգծելով, որ հայ ժողովուրդը շարունակում է նորանոր արժեքներ ներկայացնել աշխարհին:

Արգենտինահայ համայնքում հայրենասիրական լայն աշխատանքներ ծավալած լուսանկարիչ Մարտին Բուքիսկյանի՝ Հայաստանը պատկերող գունավոր լուսանկարների ցուցահանդեսը ազգասիրական խոր զգացումներ էր առաջ բերել տեղի հայության մեջ: Նա լուսանկարչական ցուցահանդեսներ կազմակերպեց նաև Իրանում: Նկարիչ Արամ Ստեփանյանի ջանքերով իրանահայերի հնօրյա լուսանկարների հավաքածուի ցուցահանղես բացվեց Թեհրանի Արդի արվեստի պետական թանգարանում:

Հայրենիք-Սփյուոք մշակութային մերձեցմանը մեծապես նպաստում էին սփյուռքահայ մշակութային գործիչների այցերը Հայաստան: Հայրենիք էին գալիս համազգային մշակութային միության Լիբանանի և Սիրիայի մասնաճյուղերի պատվիրակությունները՝ իրենց կապերը գործնական հունի մեջ դնելու նպատակով: Կարևոր դեր էր հատկացվում երաժշտական և պարային խմբերի փոխայցելություններին;

Բեյրութի համազգային մշակութային միության վարչության և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի միջև պայմանագիր կնքվեց, որով վերջինս իր հովանավորության տակ վերցրեց «Բարսեղ Կանաչյան» երաժշտական ուսումնարանը՝ պարտավորվելով բարձրորակ մասնագետներ գործուղել այնտեղ:

Հայրենիք-Սփյուոք մշակութային հարաբերություններում կարևոր երևույթ էր 1993 թ. հունվարին հայկական մշակույթին նվիրված փառատոնը Իտալիայում, որի ընթացքում հայ արվեստագետները ցույց տվեցին իրենց կատարողական բարձր վարպետությունը, նաև դասախոսություններով լայնորեն պրոպագանդեցին Հայկական արվեստը: Իտալիայի հասարակությունը և իշխանություններր հետաքրքրություն հանդես բերեցին Հայաստանի արվեստի նկատմամբ, որը իտալահայերի մեջ արթնացրեց ազգասիրական-֊հայրենասիրական զգացումներ: 1997 թ. ապրիլին Ստամբուլում համերգներով հանդես եկան Գյումրիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, որր կարևոր իրադարձություն էր թուրքահայ համայնքի կյանքում: Ամերիկահայ գաղթօջախներում, հատկապես Կալիֆոոնիայի հայկական շրջանակներում մեծ աշխատանքներ էր կատարում «Կոմիտաս» գեղարվեստական կազմակերպությունը

Հայ արվեստի հետազոտողները Հայաստանում ավելի ու ավելի հաճախ էին դիմում սփյուռքահայ արվեստագետների՝ երգահանների, երաժիշտ կատարողների, գեղանկարիչների, թատերական գործիչների ստեղծագործությունների ուսումնասիրմանն ու տարածմանը: Ցիցիլիա Բրուտյանն իր «Հայ երաժշտական մշակույթի աշխարհասփուռ ընտրյալները» աշխատության մեջ ամփոփել էր 32 գաղթավայրերի շուրջ 350 երաժիշտների գործեր: Գիրքը սփյուռքահայ երաժիշտներին հայրենիքում պրոպագանդելու լուրջ փորձ էր, որը նաև նպաստեց նրանց ստեղծագործությունների ընդգրկմանը Հայաստանի երաժշտական ուսումնարանների ու դպրոցների ծրագրերում:

Հայաստանի անկախացումից հետո, երբ հանրապետությունից կատարվող լայնածավալ արտագաղթի պատճառով բազմամարդ դարձան հատկապես Ռուսաստանի հայկական գաղթավայրերը և ստեղծվեցին նորերը, կարևորագույն նշանակություն ունեցավ նրանցում հայ մշակույթի օրերի կազմակերպումը: Օրինակ, 1993 թ. հունիսին Աստրախանում կազմակերպվեցին հայկական մշակույթի օրեր, որին մասնակցեցին Ռուսաստանի Հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներ, քաղաքական ու տնտեսական ղեկավարներ, գիտության և արվեստի գործիչներ:

Հայ արվեստի գործիչները պարբերաբար այցելում էին Ռուսաստանի զանազան նահանգներ, շրջաններ ու քաղաքներ: Հայկական մշակույթի օրերին, որպես կանոն, տեղի հեռուստատեսությամբ տրվում էին հաղորդումներ հայ արվեստի, նրա գործիչների ստեղծագործությունների, տվյալ հայկական համայնքի մասին: Հայ երաժշտության մասնագետները հաղորդումներով հանդես էին գալիս ռուս լսարանի առջև: Նման միջոցառումները մեծապես նպաստում էին հայ համայնքների համախմբմանը, հայրենիքի հետ նրանց կապերի ամրապնդմանը:

 

                                                                                         Մինասյան Է.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am